Քաղաքականություն

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

2 րոպեի ընթերցում

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների եւ դրանցում Սիրիայից եւ Լիբիայից ժամանած ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ:

Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին ՝ ի նպաստ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք միտված են ապահովել քաղաքական և դիվանագիտական լուծումը:

Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկուստեք ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարի վճռականությունը ՝ դրա բոլոր դրսևորումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում