Միջազգային

Կազանում ոչնչացվել է ահաբեկիչների բջիջը

1 րոպեի ընթերցում

Կազանում ոչնչացվել է ահաբեկիչների բջիջը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կազանում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ի ահաբեկիչների բջիջը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից։

Ձերբակալվել են 5 իսլամիստ, որոնց գործունեությունն ուղղված է եղել «համաշխարհային խալիֆայության» ստեղծմանը և իշխանության բռնի տապալմանը:

«Հավաքների ընթացքում գաղտնի մեթոդների կիրառմամբ նրանք Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքերում հավաքագրել մահմեդականներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածների տներում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել են քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ: Հարուցվել է քրեական գործ։

«Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ն արաբերենից թարգմանվում է որպես «Իսլամական ազատագրման կուսակցություն»։

Նրա անդամներին պարբերաբար ձերբակալում են Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում