Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տասնյակ հետախույզներ և հատուկ նշանակության ջոկատայիններ ներկայացված են պետական բարձր պարգևների. ՊԲ

Տասնյակ հետախույզներ և հատուկ նշանակության ջոկատայիններ ներկայացված են 
պետական բարձր պարգևների. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները նոյեմբերի 5-ին զինված ուժերի տոնացույցի համաձայն ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտպանության բանակը:

«Ինչպես ադրբեջանա-արցախյան 1-ին պատերազմի և ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում, բանակի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները անմնացորդ նվիրումով, անձնազոհաբար ու որ ամենակարևորն է՝ պատրաստության գերազանց մակարադակով, ճակատային գծի՝ անխտիր բոլոր ուղղություններում իրականացրել ու շարունակում են կատարել մեծ բարդության հատուկ գործողություններ՝ հսկայական մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ պատճառելով թշնամական ուժերին:

ՊԲ-ի կողմից իրականացված ու հանրության դատին ներկայացված բազմաթիվ հաջողված գործողությունների հետևում հենց հետախուզական ու հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն են՝ պահեստազորից համալրված իրենց ավագ զինակիցների հետ միասին:

Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց անունները և կատարած գործողությունները ենթակա չեն հրապարակման, ներկայացված են պետական բարձր պարգևների:

Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում զորատեսակի մի շարք ներկայացուցիչներ արիաբար մարտնչելով անմահացել են, սակայն նրանց ընկերները շարունակում են ամեն օր հերոսական նոր դրվագներ կերտելով բարձր պահել հետախույզի անունն ու պատիվը և իրենց անուրանալի նպաստը բերել թշնամական ուժերի վերջնական ջախջախման գործին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]