Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վիեննայի ոստիկանությունը հրաժարվել Է տվյալներ հայտնել ահաբեկչությունից հետո ձերբակալվածների մասին

Վիեննայի ոստիկանությունը հրաժարվել Է տվյալներ հայտնել ահաբեկչությունից հետո ձերբակալվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի ոստիկանության մամուլի քարտուղար Բարբարա Գասսը հրաժարվել Է տվյալներ տրամադրել Վիեննայում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվածների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նկատի առնելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը՝ ես չեմ կարող ձեզ ավելի կոնկրետ տեղեկություններ հաղորդել ձերբակալված անձանց մասին»,-ասել Է Գասսը՝ պատասխանելով գործակալության հարցին:

Ավելի վաղ Վիեննայի ոստիկանության ղեկավար Գերհարդ Պյուրստլը հայտարարել Է, որ Վիեննայում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալված 14 անձանց թվում կա նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտնել Է, որ դեսպանությունն ստուգում Է այդ տեղեկատվությունը, բայց տեղեկատվության հաստատում դեռ չկա: Նոյեմբերի 2-ի երեկոյան անհայտ անձինք մի շարք հարձակումներ են կազմակերպել Ավստրիայի մայրաքաղաքում, որն ավելի վաղ փորձագետները դիտարկել են որպես Եվրոպայի առավել անվտանգ վայր: Գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն Է: Զոհվել Է չորս մարդ:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ուժայինները ոչնչացրել են հարձակողներից մեկին, որը զինված Էր հրացանով: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Ավստրիայի կանցլերը աշխարհին կոչ Է արել՝ համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am