Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոլաքար համայնքն օժանդակում է առաջնագծին

Զոլաքար համայնքն օժանդակում է առաջնագծին

 ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջնագծին օժանդակելու հայրենանվեր գործում իրենց ներդրումն են ունեցել Զոլաքար համայնքի բնակիչները եւ արտերկրում բնակվող զոլաքարցիները:

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Զոլաքարի համայնքապետարանից, ՌԴ- ում բնակվող զոլաքարցի Արտաշես Կեսոյանը, նրա եղբայրը՝ Զոլաքար համայնքում բնակվող Նարեկ Կեսոյանը իրենց ընտանիքների կողմից հատկացրել են 77 հազար դոլար, որից 11 միլիոն դրամը փոխանցվել է Հայաստան համահայկական հիմնադրամին, իսկ մնացած գումարը ծախսվել է առաջնագծին տեխնիկա և առաջնահերթ այլ պարագաներ ձեռք բերելու համար:

Արտերկրում բնակվող 15 զոլաքարցիների կողմից տրամադրվել է 2 միլիոն 800 հազար ռուբլի, որից 50 հազար ռուբլին հատկացվել է թշնամու դեմ մղած մարտերում զոհված զոլաքարցի Մեխակ Սադոյանի ընտանիքին, իսկ մնացած գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ ծախսվել առաջնագծի կարիքների համար:

Զոլաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել մոտ 1 միլիոն դրամ, համայնքապետարանի կողմից առաջնագիծ են ուղարկվել 1,5 միլիոն դրամի սնունդ, դեղորայք, պարագաներ:

Զոլաքար համայնքի կողմից առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]