Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայի ՊՆ-ն արդարացրել է Ադրբեջանի ագրեսիան դիվանագիտական ջանքերի անարդյունավետության փաստարկով

Թուրքիայի ՊՆ-ն արդարացրել է Ադրբեջանի ագրեսիան դիվանագիտական ջանքերի անարդյունավետության փաստարկով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեղադրել է Մինսկի խմբին անարդյունավետության մեջ ու նշել, թե իբր ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է եղել դիվանագիտական փակուղու հասնելու հանգամանքով: Աքարն այս հայտարարությունն արել է Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի և Ռազմական ինստիտուտների 2020-2021 ուսումնական տարվա բացման արարողությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, վկայակոչելով «Յենի Կոնյա» համացանցային լրատվամիջոցում հրապարակված անդրադարձը,ի թիվս այլ ռազմաքաղաքական ու տարածաշրջանային հարցերի, Հուլուսի Աքարն իր ելույթում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, նշելով, թե Մինսկի խմբի կողմից հակամարտության կարգավորման երկարաձգումն է Ադրբեջանին ստիպել ասել «արդեն բավական է» ու հարձակման անցնել:

Թուրքիայի պաշտպանության նախարարը ռազմական գործողությունների դադարեցման համար միայն մեկ նախապայման է առանձնացել. «Բոլորը պետք է հասկանան, որ մինչև Հայաստանը դուրս չգա «օկուպացված» (խմբ.) տարածքներից, գործողությունները չեն դադարի և հրադադար չի կնքվի»:

Թուրքիան ու Ադրբեջանի միջազգային հարաբերությունների եզակի մասնակիցներն են, որոնք հրադադարի հաստատման համար առաջ են քաշում նախապայմաններ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբի հոկտեմբերի 22-ին կայացած նիստի ընթացքում հայտարարել էր. «Հարավային Կովկասի հետ կապված մեր դիրքորոշումները ամեն դեպքումչեն համապատասխանում: Քանի որ մենք կարծում ենք, որ նման վիճելի խնդիրները, ամեն դեպքում պետք է լուծել ոչ թե ուժի, ոչ թե զենքի միջոցով, այլ դիվանագիտական ջանքերով, բանակցությունների սեղանի շուրջ: Այո, հնարավոր է ասել, որ արդեն 30 տարի բանակցություններ են ընթանում, սակայն արդյունք չկա: Դե ինչ, իմ կարծիքով, դա չի նշանակում,որ պետք է սկսել կրակել»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվման ու հրթիռակոծման թիրախոււմ են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում կողմերն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Բախման առաջին իսկ օրերից հայտնաբերվել և համաշխարհային հանրությանն են ներկայացվել Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Պատրաստեց Էմմա Արդարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am