Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը հարվածելու մասին տեղեկատվությունը բացարձակ սուտ է. Դավիթ Բաբայան

Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը հարվածելու մասին տեղեկատվությունը 
բացարձակ սուտ է. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր հակառակորդը հարվածել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը, բացարձակ սուտ է: Armenpress|Türkçe տելեգրամ ալիքը հաղորդում է, որ այս մասին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Լրացում. տեղեկատվությունը հերքել է նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի  վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]