Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցը լատվիացի պատգամավորի անունից կեղծիք է տարածել. պատգամավորը հակադարձել է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական լրատվամիջոցը լատվիացի պատգամավորի անունից կեղծիք է տարածել. պատգամավորը հակադարձել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինեսա Իկստենան ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցին մեղադրել է իր անունից ապատեղեկատվություն տարածելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը գրել է, թե իբր լատվիացի պատգամավորը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դիրքորոշում է հայտնել` հօգուտ Ադրբեջանի:

«Լրագրող Վլադիմիր Ռեշետովի կողմից ԶԼՄ-ներում կեղծ տեղեկատվության տարածման կապակցությամբ կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ գրվածը չի համապատասխանում իրականությանը, և իմ անունն ու լուսանկարը տարածվել են առանց իմ համաձայնության»,- գրել է Իկստենան:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում