Ադրբեջանի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ
21:00, 30 Հոկտեմբեր 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, ևս 6 խաղաղ բնակիչ ստացել է վիրավորում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանը շարունակում է միտումնավոր/չտարբերակված հարձակվել քաղաքացիական շրջանների և բնակչության վրա»,- գրել է Բեգլարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում