Տարածաշրջանային

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով կան զգալի ավերածություններ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով կան զգալի ավերածություններ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է «ՌԻԱՆովոստի»-ն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերիhիսար քաղաքի շրջանում:

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:

Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն հայտարարել է, որ երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում զգալի ավերածությունների է հանգեցրել, քաղաքում մի շարք տներ են փլվել: «Մենք տեղեկություններ ունենք, որ Բուջա, Բայրաքլի, Բորնովա շրջաններում մի քանի շենքեր ավերվել են»,- ասել է Գյոկչեն NTV հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Իզմիրի Բորնովա և Բայրաքլի շրջաններում 6 շինությունների ավերման մասին:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում