Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը
18:25, 27 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:
Նշվում է, որ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում