Քաղաքականություն

Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան. ԱԺ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան. ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց հոկտեմբերի 27-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«ՀԱՊԿ-ում և նմանատիպ այլ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք տեսնենք, որ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում կասկածի տակ դնել, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այն կստանա միանշանակ դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանի վտանգի պարագայում, ես վստահեցնում եմ, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն թողնի, որ այդ իրավիճակը շատ խորանա»,- ասաց Սիմոնյանը:

Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում