Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեր խմբի հիմնական մասն ադրբեջանցիներ չէին. ինչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին

Մեր խմբի հիմնական մասն ադրբեջանցիներ չէին. ինչ է պատմում ադրբեջանցի 
ռազմագերին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մոտ 20 օր Արցախի հիվանդանոցներից մեկում բուժում ստացող ռազմագերի Նուրադդին Յոլչիև Բախտիյարօղլուն, ով Ադրբեջանի Եվլախի շրջանի Մարզիլլի գյուղից է, պատմել է, որ իրենց խմբի հիմնական մասն ադրբեջանցիներ չէին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բախտիյարօղլուն հայտնել է, որ իրենց ուղարկել էին Թալիշ գյուղը գրավելու համար և այնտեղ ծանր մարտեր են տեղի ունեցել:

«Փոխհրաձգության ժամանակ եմ վիրավորվել, ինձ հետ շատերն են վիրավորվել, ոտքս ու ձեռքս չէի զգում: Օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից: Համարյա ոչ ոքի չէի ճանաչում, մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում»,- նշել է ադրբեջանցի ռազմագերին:

Նրա խոսքով՝ մի օր մնացել է ձորում, ինչից հետո հայ զինվորները եկել են ու նրան տարել իրենց տեղակայման վայրը, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

«Իմ նկատմամբ որևէ ճնշում չի եղել, լավ վերաբերմունք է դրսևորվել: Մոտ 20 օր է, ինչ հիվանդանոցում եմ, առաջին օրերին ցավեր ունեի, հիմա բժիշկների շնորհիվ ապաքինվում եմ: Բժիշկները, անձնակազմը՝ լավ են վերաբերվում: Սննդից շատ գոհ եմ»,- ասել է Նուրադդին Յոլչիև Բախտիյարօղլուն:

Օրեր առաջ մեկ այլ ռազմագերի՝ Էմին Բախշալին Ջահիր Օղլուն, պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am