Հասարակական

Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը

1 րոպեի ընթերցում

Mercury Public Affairs  լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի կայքը, Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։

«Մենք ողջունում ենք Mercury-ի որոշումը վերջ դնել Թուրքիայի կառավարության հետ կապերին եւ նրա ցեղասպանական քաղաքականությանը։ Հուսով ենք, որ այս որոշումը օրինակ կծառայի այլ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են ավտորիտար ռեժիմների համար կամ նրանց հետ»,- այս մասին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։

Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ներկայացնում է այպիսի հաճախորդներին, ինչպիսիք են Microsoft-ը, American Airlines-ը և Starbucks-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում