Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն չի կարող ձեռքերը ծալած նստել. Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ-ն չի կարող ձեռքերը ծալած նստել. Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի 
անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքացիներին, եկեղեցիները և իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Տասնյակ քաղաքացիներ են զոհվել: Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է: Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- գրել է կոնգրեսականը:

Շիֆը նշել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի:

«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ԱՄՆ-ն, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին: Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան, որ, եթե նրանք շարունակեն պատերազմը, դա կունենա իր հետևանքները: Միացյալ Նահանգները չի կարող ձեռքերը ծալած նստել: Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- եզրափակել է Ադամ Շիֆը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]