Համերգ Արցախի համար. աշխարհահռչակ հայ երաժշիտները հանդես կգան նոր ծրագրով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միխումբ աշխարհահռչակհայերաժշիտներհոկտեմբերի 26-ինհանդեսկգան«Համերգ Արցախի համար» ծրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս ասին «Ինստագրամի» իր էջում տեղեկացրել էռոքերաժիշտ, «System of a down»խմբիմենակատարՍերժԹանկյանը՝ հրապարակելով համերգի ազդագիրը:
Համերգինմասնակցումենամերիկահայ երգիչ, պրոդյուսերՍեպուհՍիմոնյանը, ռոքերաժիշտ, «System of a down»խմբիմենակատար Սերժ Թանկյանը, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարողԱրտոԹունջբոյաջյանը, լիբանանահայ երաժիշտ, ջութակահարԱրաՄալիքյանըև այլք:
Համերգնանցկացվումէ«Creative Armenia»-ի և Հայկական բարեգործականընդհանուր միությաննախաձեռնությամբ:Նպատակն է բարձրացնել իրազեկվածություննԱրցախի խնդրիվերաբերյալ ևկոչանելմասնակցելհանգանակությանը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են նաև քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքների ներկայացուցիչներըտարբերակցիաներենանցկացնում՝կոչանելովդատապարտելԱրցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, պահանջելովճանաչելԱրցախի անկախությունը: