1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չեխական DANA հրետանային կայանքները զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանում. ռազմական փորձագետ

Չեխական DANA հրետանային կայանքները զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանում. ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռազմինֆո» կայքի ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը:

«Տեխնիկան ստեղծվել էր Չեխիայում, ապա տեղափոխվել Սլովակիայի Տրենչին քաղաքի գործարան, այնտեղ արդիականացվել էր, հետո տեղափոխվել Իսրայել, իսկ այնտեղից արդեն զարտուղի ճանապարհով հայտնվել էր Ադրբեջանում: Չեխական իշխանությունները հերքում էին Ադրբեջանին զենքի վաճառքը, նշում էին, որ տեղյակ չեն, սակայն մատակարարումն ավարտվեց ու այս ապօրինի զենքի պատմությունն աննկատ մնաց մեծ հաշվով»,- ասաց Խաչիկյանը:

Տարբեր տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում այժմ մոտ 36 միավոր DANA հրետանային կայանքներ են առկա, հայտնի են նաև դրանց տեղակայման վայրերը: Ադրբեջանի ԶՈՒ-ն այդ կայանքներն օգտագործել է տարբեր զորվարժությունների ընթացքում, իսկ այս օրերին նաև Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում՝ Լեռնային Ղրաբաղի հարավային ուղղությամբ:

«Դրանք ինքնագնաց հրետանային կայանքներ են, 152մմ տրամաչափի: Անվավոր թափքի վրա են, ոչ թե թրթուրավոր, ինչը դարձնում է դրանց շատ ավելի մոբիլ: Կրակել, ապա տեղաշարժվելու համար շատ ավելի արագ են և տրամաբանական է, որ հենց այդ իքնանգնաց հրետանային համակարգերն Ադրբեջանը հարավային կողմում է օգտագործում, որովհետև ավելի նպաստավոր պայմաններ են հենց DANA-ների օգտագործման համար, ոչ թե Ադրբեջանի սպառազինությունում եղած այլ ինքնագնաց հրետանիների համար: Ինչպես Պաշտպանության բանակի լուսանկարում տեսնում ենք, այստեղ առնվազն երեք դիվիզիոն DANA-ների մասին է խոսքը»,- նշեց ռազմական փորձագետը:

Հայկ Խաչիկյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հրետանային կայանքները հեշտ է մեկ վայրից մյուսը տեղափոխելը, դրանց խոցումը դժվար է, սակայն, եթե ՊԲ-ին հաջողվի խոցել այդ տեխնիկան, ապա Ադրբեջանի բանակը կզրկվի իր գործողություններին աջակցող մոբիլ հրետանուց:

ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]