Հարավային ուղղությամբ հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։