1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի դեմ Ադրբեջանը կիրառում է չեխական DANA հրետանային կայանքներ․ ՊԲ

Արցախի դեմ Ադրբեջանը կիրառում է չեխական DANA հրետանային կայանքներ․ ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կիրառում են չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։

ՊԲ-ն նաև Ադրբեջանի կողմից DANA ինքնագնաց հրետանային կայանքների օգտագործումը ապացուցող լուսանկարներ է հրապարակել։

«ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ են  DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]