Հասարակական

Գեղարքունիքի մարզի դպրոցներն աջակցում են առաջնագծին եւ Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին 

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի դպրոցներն աջակցում են առաջնագծին եւ Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին 

ԳԱՎԱՌ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ից ի վեր, ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայելու նպատակով, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները շարունակում են աջակցել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին, ինչպես նաեւ Արցախից ժամանակավորապես Գեղարքունիքի մարզ բնակության տեղափոխված ընտանիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, Արցախին, առաջնագծին եւ Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին օգնելու նպատակով մարզի դպրոցների կողմից ցուցաբերվել է 26 միլիոն 313,3 հազար դրամի ֆինանսական աջակցություն:

Իսկ Գավառի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցների մանկավարժները եւ դպրոցականները Արցախին օգնելու նպատակով գումար են փոխանցել նաև «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամին»: Այդ միջոցները եւս ուղղվել են վերոնշյալ նպատակին:

Մի շարք դպրոցներ առաջնագծին օգնել են նաեւ սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում