Հասարակական

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձևը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։

«Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Խորհրդի ընթացքում ընդունվել է նաև հատկացնել 5000 եվրո դրամական օգնություն պատերազմի հետևանքով տարհանված բնակչության համար»,- գրել է Սաքունցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում