Հասարակական

Ավելացել է արտերկրից ուղարկվող հումանիտար բեռների ծավալը

1 րոպեի ընթերցում

Ավելացել է արտերկրից ուղարկվող հումանիտար բեռների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։

Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին:

«Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։ Սահմանված կարգի համաձայն՝ հումանիտար օգնությունը կազմակերպվում է վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով։ Իսկ ԱԻՆ-ը ստացված օգնությունը (սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո փոխանցում է հասցեատերերին։ Մենք ուժեղ ենք միասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՀՀ ԱԻՆ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում