Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Արցախի բնակավայրերի վերանորոգման աշխատանքների համար արդեն արվել են գործնական քայլեր

Արցախի բնակավայրերի վերանորոգման աշխատանքների համար արդեն արվել են 
գործնական քայլեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի հետ քննարկել է շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից:

«Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան: Առաջին գործնական քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսելու իրենց աշխատանքը: Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի»,- նշում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Այդ օրվանից սկսած Ադրբեջանը զինուժը լայնածավալ թիրախավորման է ենթարկել Արցախի ավելի քան 130 բնակավայր` հարավից մինչև հյուսիս: Հարվածների հետևանքով մոտ 7 800 անշարժ գույք է վնասվել, 1 310-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի շարժական գույք: 




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ