Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է Ադրբեջանի նախահարձակ լինելը Մակրոնի կողմից առաջինը ֆիքսելու փաստը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է Ադրբեջանի նախահարձակ լինելը Մակրոնի կողմից առաջինը ֆիքսելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հստակ մատնանշել, որ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան սկսել է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասել է «France-24»-ին տված հարցազրույցում:

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ հստակ մատնանշեց, որ Ադրբեջանն է լայնածավալ ագրեսիա ձեռնարկել և նախահարձակ եղել Արցախի դեմ՝ շեշտելով, որ Ադրբեջանի այս արկածախնդրությունը որևէ արդարացում չի կարող ունենալ: Ֆրանսիայի նախագահը Արցախը վերանվաճելու Ադրբեջանի փորձերն անընդունելի է որակել»,- ասել է դեսպանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում