Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերը շարունակում են աճել. գրանցվել է 1465 նոր դեպք

Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերը շարունակում են աճել. գրանցվել է 
1465 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541 -ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4005 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 340 116 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1465 նոր դեպք և 422 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1056 (ավելացել է ևս 10-ով) դեպք: 

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 60, 76, 68, 86, 60 տարեկան տղամարդիկ և 83, 86, 93, 73, 73 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am