Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ-ի եւ ԵՄ-ի պաշտոնյաները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությունը

ՌԴ-ի եւ ԵՄ-ի պաշտոնյաները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի 
անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը եւ ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը հայկական եւ ադրբեջանական կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին»,- ասված Է հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]