Հասարակական

Հայերի ասամբլեան 1 մլրդ դրամ կներդնի Հայաստանում և Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու համար

1 րոպեի ընթերցում

Հայերի ասամբլեան 1 մլրդ դրամ կներդնի Հայաստանում և Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել էArmenian Assembly-իՀանրային խորհրդի բարձրագույն մարմնի նախագահՎահե Ենգիբարյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վահե Ենգիբարյանը ՀՀ նախագահին հայտնել է Հայաստանի և Արցախի բարձր տեխնոլոգիական լուծումների և ավտոմատացման ոլորտում, մարդասիրական, սոցիալական և կրթամշակութային տարբեր ծրագրերում 1 միլիարդ դրամ ներդնելու, ինչպես նաև ավելի քան 200 աշխատատեղ ստեղծելու պատրաստակամության մասին:

Հայերի ասամբլեան Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ և գիտության ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախաձեռնությունների աջակցության և իրականացման հասարակական կազմակերպություն է: 2017 թ. հոկտեմբերին հիմնադրվելու օրվանից ի վեր կազմակերպությունը կյանքի է կոչել ավելի քան 35 նախաձեռնություն Հայաստանում և Ռուսաստանում: Կազմակերպության անդամները հայկական սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ են, այդ թվում ՝ համաշխարհային մասշտաբով հայտնի գործարարներ, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում