1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայի հայ համայնքը Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով բազմամարդ հավաք է անցկացրել

Ֆրանսիայի հայ համայնքը Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով բազմամարդ 
հավաք է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասներ ներկայացրեց Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած միջոցառումից:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան: «Այսօրվա հավաքը տարբերվում էր դրանցից, որովհետև Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը  Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:

Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

Կարեն Խաչատրյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]