Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շվեդ նախարարը Չավուշօղլուին քննադատել է կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու համար

Շվեդ նախարարը Չավուշօղլուին քննադատել է կարծիքների արտահայտման 
ազատությունը սահմանափակելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին մեղադրել է Թուրքիայում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Անկարայում, նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հանդիմանել է շվեդ նախարարին այն բանի համար, որ նա Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից: Թուրքիայի ԱԳ նախարարը Շվեդիային մեղադրել է քուրդ զինյալներին աջակցելու, ինչպես նաև Հունաստանի կողմից միգրանտների նկատմամբ ենթադրյալ «դաժան վերաբերմունքի» կապակցությամբ լռելու մեջ (Հունաստանը հերքում է այս պնդումը):

«Ես ուզում եմ հարցնել` ո՞ւմ անունից եք Թուրքիային կոչ անում հեռանալ Սիրիայից, թե՞ զգուշացնում եք Թուրքիային: Եթե այդքան զգայուն եք մարդու իրավունքների նկատմամբ, ինչո՞ւ գոնե մեկ անգամ չեք քննադատում Հունաստանին»,- հարցրել է Չավուշօղլուն:

Ի պատասխան, Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է, որ հյուր է և չի ցանկանա բանավեճի բռնվել:

«Ես պարզապես հույս ունեմ, որ Թուրքիայում բոլորը հնարավորություն կունենան իրենց կարծիքներն արտահայտել այնպես, ինչպես դուք եք դա անում, նախարար»,- նշել է Լինդեն:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Շվեդիայի ԱԳ նախարարի նկատառումը նուրբ քողարկված հղում էր Թուրքիայում խիստ քննադատողական կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը՝ ներառյալ տասնյակ լրագրողների և քրդամետ քաղաքական գործիչների բանտարկությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am