Սփյուռք

Նիդերլանդահայերը 800 հազար եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդահայերը 800 հազար եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում բնակվող հայերը 800 հազար եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Նիդերլանդների հայերի հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Արդեն 800 հազար եվրո գումար է հավաքվել Հայաստանին անհրաժեշտ օգնության համար: Յուրաքանչյուրի օգնությունը կարևոր է: Հայաստանն ունի մեր օգնության կարիքը»,- ասված է հրապարակման մեջ:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին զուգահեռ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը գումար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: «Հայաստան» համահայկական հիմնադրամում արդեն հավաքվել 93 մլն 682 հազար 679 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում