Սպորտ

Արոնյանը Norway chess-ի առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Norway chess-ի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Norway chess-ի առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստավանգեր քաղաքում ընթացող AltiboxNorway Chessմրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանայի հետ: Վերջինս պարտիայի 52-րդ քայլին անձնատուր եղավ:

Այժմ Արոնյանը 11 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդիվ Արոնյանի մրցակիցը կրկին Կարուանան է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում