Ղարաբաղյան հիմնահարց

Անձնական խիզախություն դրսևորելու համար երեք զինծառայող ներկայացվել է «Արիության համար» մեդալի

1 րոպեի ընթերցում

Անձնական խիզախություն դրսևորելու համար երեք զինծառայող ներկայացվել է «Արիության համար» մեդալի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնական խիզախություն դրսևորելու, ինքնուրույն մարտական խնդիրներ իրականացնելու համար երեք զինծառայող ներկայացվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալների:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են ԱՀ պաշտպանության բանակից:

«82-միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների»,- նշում են ԱՀ ՊԲ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում