Հասարակական

ՊՆ ներկայացուցիչը տվյալներ չունի Ղազանչեցոց եկեղեցին F16 կործանիչով հրթիռակոծելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՊՆ ներկայացուցիչը տվյալներ չունի Ղազանչեցոց եկեղեցին F16 կործանիչով հրթիռակոծելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տվյալներ չունի թուրքական F16 կործանիչով Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եկեղեցին հրթիռակոծվել է թուրքական F-16 կործանիչով:

«Դա լրացուցիչ հետաքննություն է պահանջում, բայց հիմնականում Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը և Մարտունին հարվածների են ենթարկվում հրթիռային տարբեր միջոցներից` «Սմերչ»-ից, «Կասիրգա»-ից, «Պոլոնեզ»-ից, «Լար 160»-ից և երբեմն իսրայելական բալիստիկ հրթիռ «Լորա»-ից: Դրանք հիմնական այն հեռահար միջոցներ են քաղաքները և ենթակառուցվածքները հրթիռակոծելու համար», -ասաց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում