Հասարակական

ՊԲ-ն հարվածներ չի հասցրել ու չի հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին. Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ն հարվածներ չի հասցրել ու չի հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշպանության բանակի ստորաբաժումները հարվածներ չեն հասցրել և չեն հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք համաչափ հարվածներ կհասցվի Ադրբեջանին՝ հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից թիրախավորվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը:

«Եթե նկատի ունեք հարված մշակութային և նմանատիպ այլ օբյեկտներին, իհարկե, ոչ: Այդպիսի բան չի եղել և չի լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմում հակառակորդը Ղազանչեցոց մայր տաճարի բակում տեղակայել էր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանը և 21 հազար արկ էր արձակել Ստեփանակերտ քաղաքի վրա:

« Մենք դարերով ապրում ենք այստեղ և գիտենք իրենց ձեռագիրը, իրենց մտածելակերպը և գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 8-ին թիրախավորել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորված լրագրողներ կան, նրանցից մեկի վիճակը ծանր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում