Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Համաշխարհային տնտեսական համաժողով-2021-ը կանցկացվի մայիսին, շվեյցարական Լյուցեռնում

Համաշխարհային տնտեսական համաժողով-2021-ը կանցկացվի մայիսին, շվեյցարական Լյուցեռնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ամենամյա նիստը, որը պետք Է Դավոսում անցկացվեր 2021 թվականի հունվարին, անցկացվելու Է 2021 թվականի մայիսի 18-21-ին, շվեյցարական Լյուցեռնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նիստը կկայանա բոլոր այն պայմանները կատարելու դեպքում, որոնք թույլ են տալիս ապահովել դրա մասնակիցների ու տեղի բնակչության առողջության ու անվտանգության պահպանումը»,-ասվում Է ՀՏՀ-ի հաղորդագրության մեջ: Նիստը, որի թեման կդառնա «Մեծ վերաբեռնումը», ուշադրությունը կենտրոնացնելու Է հանգուցային գլոբալ խնդիրների համար լուծումներ գտնելու վրա, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման ընդհանուր ճանապարհ մշակելու վրա, նշվում Է մամուլի տեղեկագրում:

ՀՏՀ-ն միջոցառումը հետաձգելու մասին, որն ամեն տարի անցկացվում Է Դավոսում, հայտարարել Էր դեռ օգոստոսին, բայց կոնկրետ ամսաթվեր, ինչպես նաեւ այլ մանրամասներ, այն ժամանակ չեն հաղորդվել: Մայիսյան միջոցառմանը նախորդելու Է «Դավոսյան երկխոսություններ» առցանց-ֆորումը, որը մեկ շաբաթ անցկացվելու Է 2021 թվականի հունվարի 25-ից, որի ընթացքում համաշխարհային առաջնորդները կարծիքներ կփոխանակեն աշխարհում ստեղծված իրադրության շուրջ: Համաշխարհային տնտեսական համաժողովը հույս ունի, որ 2022 թվականին կկարողանա իր ամենամյա նիստն անցկացնել Դավոսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am