1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պաշտպանության նախարարությունը բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը

Պաշտպանության նախարարությունը բացահայտել է ադրբեջանական 
քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Զինուժ մեդիան տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի դերասանը տեսանյութերից մեկում լրագրողի դերում փախչում իբր հայկական կողմի հրետակոծումից, մյուսում, արդեն ադրբեջանցի զինվորի կարգավիճակով, մտնում իբր թե արցախյան գյուղերից մեկն ու զրուցում իբր թե հայ կնոջ հետ:

«Շարունակելով շառաչյուն ապտակներ ստանալ ռազմաճակատում՝ հակառակորդը հիմնական շեշտը փորձում է դնել կեղծ քարոզչության վրա։ Բայց այս ուղղությամբ նույնպես ադրբեջանական «մասնագետների» գործունեությունը, մեղմ ասած, բավարար մակարդակի վրա չէ։ Ադրբեջանական քարոզչամեքենան չի զլանում նույնիսկ այնպիսի կեղծիքներից, որոնք ցանկացած բանական մարդու մոտ կարող են ծիծաղ առաջացնել։ Մասնավորապես՝ այդ երկիրը թատերականացված բեմադրություններ է կազմակերպում, որտեղ ցածրակարգ դերասանները մեկ՝ «հայկական հրթիռակոծությունից պատսպարվող» լրագրող են, մեկ այլ դեպքում՝ «ազատագրված բնակավայր մտնող ու «բնակիչներին խաղաղություն բերող» զինվորականներ»,- ասված է ՊՆ-ի տարածած տեսանյութին կից գրառման մեջ:

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ Ադրբեջանի քարոզչամեքենան այնքան ողորմելի վիճակում է, որ չի զլանում տարբեր դերերի համար գոնե տարբեր դերասաններ ընտրել՝ հայտնվելով այսպիսի կազուսային իրավիճակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]