Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ԱԻՊԾ վարորդ-փրկարար Հովիկ Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի

Արցախի ԱԻՊԾ վարորդ-փրկարար Հովիկ Աղաջանյանը հետմահու արժանացել է 
«Մարտական ծառայություն» մեդալի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված լայնածավալ գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հովիկ Աղաջանյանն իսկական փրկարար էր, հայրենասեր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված էր պատասխանատվության բարձր զգացումով: Գործընկերների խոսքերով` հատկապես այս օրերին, խիզախությունը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականությունը:

Հովիկ Յուրիի Աղաջանյանը ծնվել էր 1994թ. դեկտեմբերի 20–ին, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Նա ամուսնացած չէր»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]