Սպորտ

Թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային եվրոպական մրցաշարը` 2021 թվականի հունվարին

1 րոպեի ընթերցում

Թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային եվրոպական մրցաշարը`  2021 թվականի հունվարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային եվրոպական մրցաշարը տեղի կունենա 2021 թվականիհունվարի 30-31-ը՝ Սոֆիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ընտրական մրցումներն արդեն երկու անգամ հետաձգվել են:Նախ չեղյալ հայտարարվեցին Միլանում, այնուհետեւ ` Մոսկվայում նախատեսված վարկանիշայինները։

Յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակիչի մասնակիցները կստանան խաղերի մասնակցության ուղեգիր։

Տոկիոյի օլիմպիադայում մեդալներ կշնորհվեն կանանց և տղամարդկանց չորսական քաշային կարգերում (յուրաքանչյուրում ՝ 16-ական մարզիկ):

Վեց մարզիկներ որակավորվել են ըստ համաշխարհային վարկանիշի, մեկ ուղեգիր կհատկացվի տանտերերին, իսկ մնացած մասնակիցները կորոշվեն մայրցամաքային մրցումներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում