Հասարակական

Չենք նահանջում և մինչև վերջ պատրաստ ենք պայքարել. առաջնագծից հայտարարում են զինվորները

2 րոպեի ընթերցում

Չենք նահանջում և մինչև վերջ պատրաստ ենք պայքարել. առաջնագծից հայտարարում են զինվորները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարտական դիրքերի պահպանությունը կատարվում է բարձր մակարդակով, առաջնագծից զինվորները զգուշացնում են՝ հակառակորդը անակնկալի է գալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութում զինվորներից մեկը պատմում է. «Հակառակորդը հարձակվել է մեր դիրքերի ուղղությամբ, տվել ենք արժանի հակահարված, անձնակազմի դուխը բարձր է: Եթե հաջորդ անգամ փորձի նույն գործողություններն անել, անակնկալի է գալու»:

Մյուսն էլ նշում է՝ առավոտյան հակառակորդը հանկարծակի հարձակվել է դիրքերի վրա, սակայն իրենք դիրքերն ամուր են պաշտպանում: «Չենք նահանջում և մինչև վերջ պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար»,-ասաց նա:

Մյուսն էլ եկել է առաջնագիծ՝ զինվորների կողքին լինելու համար, որպեսզի ոչ մի թիզ հող թշնամուն չհասնի: «Ամեն ինչ վերահսկվում է մեր զինծառայողների կողմից, մեր մարտական դիրքերի պահպանությունը կատարվում է բարձր մակարդակով»,-ասաց նա:

Առաջնագծի մարտիկները ժողովրդին հորդորեցին լինել համբերատար՝ նշելով. «Հաղթանակը մեզ հետ է»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում