Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիրավոր զինծառայողների շրջանում մեծ մասը միջին և թեթև ծանրության են. Արսեն Թորոսյան

Վիրավոր զինծառայողների շրջանում մեծ մասը միջին և թեթև ծանրության են. Արսեն 
Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սանձազերծած գործողությունների պատճառով ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինծառայողները կազմում են ընդհանուր վիրավորների թվի փոքր տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:

«Զինծառայողների շրջանում վիրավորների մեծ մասը միջին և թեթև ծանրության են: Մեր խնդիրը բոլոր վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելն է: Ծանր և ծայրահեղ ծանր վիրավորներ ունենք, որոնց թիվը ընդհանուր վիրավորների թվի մեջ ավելի փոքր տոկոսն է կազմում: Նրանք պահանջում են առավել ուշադրություն, և հենց նրանց է ուղղված բժշկական հաստատությունների և անձնակազմի ամենամեծ ուշադրությունը, որպեսզի մեր զինծառայողների կյանքին վտանգ սպառնա»,- նշեց Թորոսյանը և հայտնեց նաև, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողների մի մասը, ցավոք, մինչև հիվանդանոց հասցնելը ճանապարհին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվում են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Օրեր առաջ Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, դրա հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]