Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայերը պայքարում են իրենց գոյության համար. կատալոնացի գրողի անդրադարձը

Հայերը պայքարում են իրենց գոյության համար. կատալոնացի գրողի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնացի գրող և լրագրող Չավիեր Մորետ Ռոսն անդրադարձել է Արցախում իրավիճակի սրմանը՝ նշելով, որ հայերը պայքարում են իրենց գոյության համար:

«Տխուր է տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ ավերելով տներն ու սպանելով հայերին, ովքեր պայքարում են իրենց գոյության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Չավիեր Մորետ Ռոսն այս մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Վերհիշելով 2013 թվականին Արցախ կատարած այցը, գրողը նշում է, որ բարի մարդիկ ողջունում էին իրեն ու ընդգծում տևական ժամանակ խաղաղություն ունենալու ցանկությունը: Այնինչ, պատերազմը կրկին վերադարձել է:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am