Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռնափոխադրումները կատարվում են սահմանված կարգով. ՀԿԵ

ՀՀ-ի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռնափոխադրումները 
կատարվում են սահմանված կարգով. ՀԿԵ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի և վրացական Փոթի և Բաթում նավահանգիստների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

«Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում և արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի և հայտերի համաձայն»,-ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am