Հասարակական

Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանըվերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ստեփանյանը:

Ստեփանակերտը ևս հրթիռային հարվածների տակ է: Խաղաղ բնակչությունն անգամ հնարավորություն չունի լսելու տագնապի ազդանշանը՝ հրթիռների մեծ ինտենսիվության պայմաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում