Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Վարդենիսի ուղղությամբ ներկայումս ակտիվ մարտական գործողություններ չեն ընթանում. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

Վարդենիսի ուղղությամբ ներկայումս ակտիվ մարտական գործողություններ չեն 
ընթանում. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ ներկա պահին չեն ընթանում ակտիվ մարտավարական գործողություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ թռչող սարքերի հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների գործունեություն կա ոչ միայն Վարդենիսի, այլ նաև այլ ուղղություններով: ՀՀ սահմանների կոնկրետ այդ հատվածում ներկայումս ակտիվ մարտական գործողություններ չկան»,- նշեց Հովհաննիսյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գիշերը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԱԹՍ-ներով հարձակումների պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում դադարեցրել են փաստահավաք աշխատանքները։

Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի շուրջ 1280 մարդկային կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 11 ուղղաթիռ, 181 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 2 «Սմերչ»:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am