Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 10 մլն 972 հազար ԱՄՆ դոլար

«Հայաստան» հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 10 մլն 972 հազար 
ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում արդեն հավաքագրվել է ավելի քան 10 մլն 972 հազար ԱՄՆ դոլար:

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն Արցախի շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայաստան համահայկական հիմնադրամը Արցախի կողքին է։ Միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 10,972,809 ԱՄՆ դոլար և շարունակում է զգալիորեն աճել: Մեր ժողովուրդն առավել քան երբևէ համախմված է և հաղթական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am