Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն հյուսիսային սահմանին հարակից տարածքներում․ԱԳՆ խոսնակ

Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն հյուսիսային սահմանին հարակից 
տարածքներում․ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», վկայակոչելով իրանական «khabaronline» կայքը, Խաթիբզադեն ասել է, որ բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի տարածաշրջանի համար, քան ղարաբաղյան հակամարտությունը։

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]