Գայանե Աբրահամյանը հետ է վերցնելու պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ,այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։
Այս պատերազմը հաղթելուց հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»,- գրել; է Աբրահամյանը։
Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացնելու մասին հայտնել էր սեպտեմբերի 25-ին: