Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ռազմական ուղղաթիռի կորուստը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ռազմական ուղղաթիռի կորուստը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ռազմական ուղղաթիռի, ինչպես նաև այլ կորուստներ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում:

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռը խոցվել է Թերթերի ուղղությամբ, անձնակազմի անդամները ողջ են»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ և երեք տանկ: Ադրբեջանն ունի նաև մարդկային և տեխնիկայի կորուստներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում