Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանում նախորդի համեմատ ընդունվել է 2 անգամ ավելի շատ օրենք

ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանում նախորդի համեմատ ընդունվել է 2 անգամ 
ավելի շատ օրենք

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանում «Իմ քայլը» խմբակցությունը 16 տոկոսով ավելի շատ  օրենք է դրել շրջանառության մեջ, քան նախորդ նստաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացնելով դիտարկման տվյալները այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այս նստաշրջանում ԱԺ-ն հերթական հինգամսյա աշխատանքի երեք ամիսն անց է կացրել արտակարգ դրության պայմաններում։ Սա ֆորսմաժորային իրավիճակ էր, որն իր ազդեցությունն է թողել օրենսդրական գործընթացի վրա»,- նշեց Վասիլյանը։

Նրա խոսքով, ավելացել են ընդունված օրենքները. խորհրդարանը նախորդ նստաշրջանի համեմատ երկու անգամ ավելի շատ օրենք է ընդունել` 345-ը։ Ըստ բանախոսի, երկու անգամ ավելի արագ են ընդունվել ներկայացված օրենքների նախագծերը։ Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ ընդունված օրենքների թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել նաև օբյեկտիվ պատճառով՝ արտակարգ դրությամբ։

Խոսելով Խորհրդարանում հեղինակած նախագծերի մասին, Վասիլյանը շեշտեց, որ ավելացել են մեծամասնության հեղինակածները:

«Ընդդիմադիրները ներկայացրել են 15 տոկոսով ավելի պակաս: Այս ցուցանիշները, թե՛ ընդունված օրինագծերի մասին են, թե շրջանառության մեջ դրված»,- նշեց ծրագրի ղեկավարը:

Նրա խոսքով՝ 21 նախագիծ, որոնք մերժվել են և օրակարգում չեն ընդգրկվել՝ համամասնորեն բաշխվել են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջև՝ 11:10 հարաբերակցությամբ:

Վասիլյանը հայտնեց, որ հիմնականում օրակարգում չեն ընդգրկվում և քննարկման հնարավորությունից զրկվում են ընդդիմության նախաձեռնությունները:

 

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am