ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը գտնում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքի մասով բավարար չափով տեղեկատվությունը տարածվել է, և մյուս հանգամանքներն ավելի առարկայական ներկայացնելը տեղին չի համարում, քանի որ դրանք նախաքննության գաղտնիք են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ Մինասյանի մեղադրանքի լրացմանն ու դատարանի կողմից կալանքի որոշմանը:
«Գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքեր՝ դատարանը որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը:
Ավելին դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն, Միքայել Մինասյանի գործերի կառավարիչի՝ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
ՊԵԿ նախագահն անդրադառնալով Մինասյանի գտնվելու վայրին՝ նշեց, թե իրավապահները գուցե ունեն տեղեկատվություն, այդ մասին ինքը չի բարձրաձայնի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում